Armenian ARMSCII Armenian
Կ-26451-06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասության «անդամներն» բառը փոխարինել «նախագահը, համանախագահները եւ մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ եւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում «Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի կառավարչի ընտրության եւ պաշտոնից ազատման» բառերը փոխարինել «Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության եւ ազատման, հիմնադրամի կառավարչի ընտրության եւ պաշտոնից ազատման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը» բառերը փոխարինել «հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի կարգավիճակը կամ հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: