Armenian ARMSCII Armenian
Կ-2642-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայության գործառույթներ` հարկային մարմնի` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, Կառավարության կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.».

2) 11-րդ պարբերությունից հանել «վերադաս» բառը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հարկային մարմինը».

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ` հարկային մարմին): Հարկային տեսչությունները հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Հարկային մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:».

4) 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքում «վերադաս հարկային մարմին» եւ «հարկային մարմիններ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «հարկային մարմին» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդված.

«Հոդված 8.1. Քննչական մարմինը

1. Քննչական մարմինը հարկային մարմնի կառուցվածքային  ստորաբաժանում է:

2. Քննչական մարմինը կազմակերպում եւ իրականացնում է նախաքննություն հարկային մարմնի քննչական ենթակայությանը վերապահված հանցագործություններով:

3. Քննչական մարմնի ղեկավարին նշանակում եւ ազատում է հարկային մարմնի ղեկավարը` վարչապետի համաձայնությամբ:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) վերնագրում «գործառույթները» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան իրականացնում է հարկային վարչարարություն`

ա. հարկ վճարողների հաշվառում.

բ. հարկ վճարողների սպասարկում.

գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառում.

դ. հարկային հսկողության իրականացում եւ հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառում.

ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում` օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում.

զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի եւ այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում.

է. հարկային վեճերի լուծում, հարկ վճարողների բողոքների քննարկում եւ որոշումների ընդունում.

ը. հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում.

թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացում.

ժ. միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացում.

2) իրականացնում է բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, ապահովում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները.

3) իրականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ դրանց առնչվող համակարգերի կառավարումը (մշակում, ներդնում եւ սպասարկում).

4) կազմակերպում է հարկային ծառայողների ուսուցումը, վերապատրաստումը եւ ատեստավորումը.

5) միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ հարկման նպատակով փոխանակում է տեղեկատվություն (ըստ` դիմում-պահանջի, ինքնաբերական եւ ավտոմատ եղանակով).

6) իրականացնում է նախաքննություն հարկային մարմնի ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով.

7) վերահսկողություն է իրականացնում պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ.».

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 11.1-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «(վերադաս հարկային մարմնի)» բառերը.

2) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1 կետ`

«8.1) լսում եւ Կառավարությունն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը եւ ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.».

4) 4-րդ կետից հանել «, հարկային տեսչությունների պետերի», իսկ 5-րդ եւ 6-րդ կետերից` «եւ հարկային տեսչությունների» բառերը:

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով`.

«16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 8. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Հանրապետության նախագահ», «Կառավարություն» եւ «վարչապետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, իսկ «դասային կոչում» բառերը եւ դրանց հոլովաձեւերը «դասային աստիճան» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 9.2-րդ, 10-րդ եւ 12-րդ մասերի 1-ին կետերում «դասային» բառից հետո լրացնել «աստիճան» բառը:

Հոդված 10. Օրենքի 21.1-րդ հոդվածի վերնագրում «ծառայության» բառից հետո լրացնել «հատուկ» բառը, «կոչումների» բառից հետո լրացնել «եւ դասային աստիճանների» բառերը, իսկ 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «կոչումներն» բառը փոխարինել «հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն» բառերով,

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «կոչումների» բառերը փոխարինել «դասային աստիճանների» բառերով,

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.

2) 3-րդ մասում «հատուկ» բառից հետո լրացնել «կոչում» բառը, «կոչումները» բառից հետո լրացնել «, աստիճանները» բառը:

Հոդված 13. Օրենքի 23.1-րդ հոդվածի վերնագիրը լրացնել «եւ աստիճանները» բառերով, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, եւ 7-րդ մասերում «կոչումների» բառից հետո լրացնել «եւ աստիճանների» բառերը, «սահմանը» բառից հետո լրացնել «,համապատասխանաբար,» բառը, «կոչումն» բառից հետո լրացնել «ու աստիճանն» բառերը, իսկ 8-րդ մասում «կոչումների» բառից հետո լրացնել «եւ աստիճանների» բառերը, «կոչումն» բառից հետո լրացնել «ու աստիճանն» բառերը:

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի` 6-րդ կետում «հատուկ» բառից հետո լրացնել «կոչման» բառը, իսկ 8-րդ կետը եւ 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 15. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերում, 5-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «դասային» բառից հետո լրացնել «աստիճանը» բառը, իսկ 3-րդ մասում «զրկվում է հատուկ» բառերը փոխարինել «զրկվում է հատուկ կոչումից» բառերով:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: