Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-6732-22.07.2009,18.04.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ  ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (այսուհետ` անձնագիր) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:

Հոդված 2. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու  սահմանադրական իրավունքի օգտագործման (կենսագործման) երաշխավորումն է:

Հոդված 3. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ  ՀԻՄՆԱԿԱՆ  ՀԱՍԿԱՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

անձնագիր`  Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ`քաղաքացու) ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է  Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու  համար.

կենսաչափական տվյալներ`   օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող եւ օգտագործվող անհատական տվյալներ, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնել (լուսանկար, ստորագրություն, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմներ).

տվյալների էլեկտրոնային պահոց` անձնագրի տեխնիկական կառուցվածքային մաս, որը պարունակում է քաղաքացու  սույն օրենքով նախատեսված   տվյալները, այդ թվում` կենսաչափական տվյալները:

Հոդված 4. ԱՆՁՆԱԳԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈւ ԻՐԱՎՈւՆՔԸ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1. Անձնագիր ձեռք բերելը քաղաքացու իրավունքն է:

2. Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի ժամկետով:

3. Գործունակ  քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

4. Առաջին խմբի հաշմանդամներին անձնագիրը տրամադրվում է նրանց ներկայացուցիչների դիմումի հիման վրա, եթե տվյալ անձն իր ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկությունների պատճառով զրկված է դիմումն անձամբ ներկայացնելու հնարավորությունից: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ  վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

5. Մինչեւ 16 տարեկան  երեխային  անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ oրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա uտորագրության իuկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

6. Ծնողը, որը  չի ցանկանում իր  մոտ օրինական հիմքերով բնակվող երեխայի  առանց իր համաձայնության Հայաստանի Հանրապետությանից դուրս հանելը, այդ մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնում է գրավոր հայտարարություն` դրան կցելով երեխայի բնակության վայրը որոշելու նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:

7. Դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Դատարանի վճռով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, անձնագիր տրամադրվում է հոգաբարձուի դիմումի հիման վրա:

8. Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է  Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության մարմին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության որեւէ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

9. Քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանության մարմինը, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը պարտավոր է 1-օրյա ժամկետում  տրամադրել գրավոր պարզաբանում` անձնագիր ստանալու(փոխանակելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ընթացակարգի եւ ժամկետների վերաբերյալ:

Հոդված 5. ԱՆՁՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ, ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ)  ԿԱՐԳԸ  ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ,  ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ)  ՄԵՐԺՄԱՆ  ՀԻՄՔԵՐԸ

1. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Անձնագիրը կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո: Գտնված անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձման Հայաստանի Հանրապետության  ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

2. Անձնագրում հայերեն եւ անգլերեն լեզուներով ամրագրվում են քաղաքացու հետեւյալ անհատական տվյալները`

1) ազգանունը, անունը, ինչպես նաեւ հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ ներկայացուցչի   ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը).

7) հանրային ծառայությունների համարանիշը.

8) քաղաքացու լուսանկարը.

9) քաղաքացու ստորագրությունը.

10) արյան խումբը եւ ռեզուսը`քաղաքացու կամ ներկայացուցչի  ցանկությամբ:

3. Անձնագիրը պարունակում է անձնագիրը տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաեւ անձնագրի տրամադրման  եւ վավերականության ժամկետները, անձնագրի համարը:

4. Անձնագիրը պարունակում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն  հոդվածի 2-3 մասերով նախատեսված տվյալները,  աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմները: Անձնագրի  վրա կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը անձնագրի  անվավերության հիմք է, եթե դա պայմանավորված չէ քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

5. Երեխաների մատնադրոշմները վերցվում են 5 տարեկանից, իսկ լուսանկարը` անձնագիր տալու յուրաքանչյուր դեպքում անկախ տարիքից:

6. Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը, որում ամրագրված տվյալները ստուգելուց հետո այն վերադարձվում է   քաղաքացուն` բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր անձնագիրը տրամադրվում է հին  անձնագիրը վերցնելուց եւ դակելուց հետո:

7. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի եւ քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը  քաղաքացուն տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ  անձնագիր:

8. Եթե օտարերկրյա պետությունում, որտեղ գտնվում է անձը, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից  փոստով ստանալ վերադարձի վկայական կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որեւէ պետություն մուտք գործելու իրավունք վերապահող փաստաթուղթ:

9. Անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) նույնականացման քարտ, իսկ մինչեւ 16 տարեկան քաղաքացին`  ծննդյան վկայական.

3)  երկու լուuանկար  (գունավոր).

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաuտաթղթեր` uույն մասի  2-րդ  կետով նշված փաuտաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

5) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ  (զինապարտները).

6) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ ներկայացուցչի ցանկությամբ անձնագրում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում:

10. Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա անձնագիրը.

3)  երկու լուuանկար  (գունավոր).

4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ  (զինապարտները, եթե նախորդ անգամ ստանալիս չեն համարվել զինապարտ եւ չեն ներկայացրել նշված փաստաթղթերը).

5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ ներկայացուցչի ցանկությամբ անձնագրում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում:

11. Անձնագիր ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում լուսանկարվում է ոստիկանության մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում:

12. Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող  15-րդ աշխատանքային օրը կամ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 60-օրյա ժամկետում:

13. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրu եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը անձնագիրը Հայաuտանի Հանրապետությունում հանձնում է  Հայաuտանի Հանրապետության ոuտիկանություն, իuկ oտարերկրյա պետություններում`  Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հիմնարկ:

14. Եթե դիմումին կից ներկայացված փաuտաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում,  ապա դիմումն ընդունվում է եւ դիմումատուին առաջարկվում 5-oրյա ժամկետում համալրել այդ ցանկը եւ (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

15. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է եթե,

1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը,

2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

16. Անձնագիրը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն հոդվածի   9-րդ մասի     2-րդ, 4-րդ, 5-րդ կետերով,   տրամադրելը մերժելիս` սույն հոդվածի  9-րդ մասի 2-6-րդ կետերով,  փոխանակելը մերժելիս` սույն հոդվածի 10-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

17. Անձնագրի, վերադարձի վկայականի ձեւը եւ վերադարձի վկայականի տրամադրման կարգը, անձնագրում ամրագրվող լուսանկարին առաջադրվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված դիմումների ձեւերը`  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

Հոդված 6. ԱՆՁՆԱԳԻՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

 Անձնագիրը փոխանակվում է հետեւյալ դեպքերում`

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման քաղաքացու անձնագրում.

2) անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.

3) լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը.

4) լրացել է անձնագրի վավերականության ժամկետը.

5) անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ.

6) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

Հոդված 7. ԱՆՁՆԱԳԻՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

1. Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետեւյալ դեպքերում`

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) անձնագիրը կորել է.

4) անձնագիրը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) անձնագիրը կեղծվել է.

6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) քաղաքացին անձնագիրը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից մեկ տարվա ընթացքում.

8) անձը մահացել է:

2. Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին  այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անձնագիրը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անձնագիրն անվավեր է ճանաչում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմնի որոշմամբ:

4. Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

Հոդված 8. ԱՆՁՆԱԳԻՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները  իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են  անձնագիրը  վերցնել, եթե առկա են անձնագիրը անվավեր ճանաչելու սույն օրենքի    7-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող անձնագիր:

2. Սույն  հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու անձնագիրը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված անձնագիրը փոխանցվում է այն տրամադրած ոստիկանության մարմին, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից:

4. Կասկածյալի կամ մեղադրյալի, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, անձնագիրը ժամամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը վերցնում է զինկոմիuարիատը: Կասկածյալի եւ մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ եւ  վերադարձվում է խափանման միջոցը վերացվելուց հետո անմիջապես: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է  ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում եւ քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես:

5. Կալանքի տակ չգտնվող կաuկածյալներին եւ մեղադրյալներին հետաքննության կամ նախաքննության մարմիններն անձնագրի փոխարեն տալիu են անձը հաuտատող փաuտաթուղթ`  առանց Հայաuտանի Հանրապետությունից մեկնելու թույլտվության, որի ձեւը մշակում եւ հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանությունը:

6. Արգելվում է անձնագիրը վերցնելը  (բացառությամբ uույն հոդվածում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը եւ գրավ դնելը:

Հոդված 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ   ՄԱՍ  ԵՎ   ԱՆՑՈւՄԱՅԻՆ  ԴՐՈւՅԹՆԵՐ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ստանալ կամ փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, եթե օրենքով սահմանված կարգով նույնականացման քարտեր չեն ստացել:  Եթե սույն օրենքով սահմանված անձնագիր ստանալուց քաղաքացին ցանկություն է հայտնում միաժամանակ ստանալու նույնականացման քարտ, անձնագիրը եւ նույնականացման քարտը  տրամադրվում են հին անձնագիրը վերցնելուց եւ դակելուց հետո: