Armenian ARMSCII Armenian
Կ-26412-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության կանոնադրությունը հաստատում եւ աշխատողների թվաքանակը սահմանում է վարչապետը: Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի եւ թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:».

2) 4-րդ մասում «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

Հոդված 3. Օրենքում «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «ոստիկանության պետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը` «Սահմանադրություն» բառով եւ դրա հոլովաձեւերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը` «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերով:

Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը:»

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: