Armenian ARMSCII Armenian
Կ-26414-12.02.2018,06.02.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (ասյուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով:

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Կառավարություն», «Ոստիկանություն» եւ «Ոստիկանության պետ» բառերով ու դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: