Armenian ARMSCII Armenian
Կ-26418-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «զինված ստորաբաժանումներում, » բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունում,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում

1) «ե» կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետ.

«զ) պետական պահպանության ծառայության ղեկավարը` պետական պահպանության ծառայության ծառայողներին` երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: