Armenian ARMSCII Armenian
Կ-26420-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 26.2-րդ կետում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածը 6-րդ կետից հետո լրացնել 6.1-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«6.1) պետական պահպանության ծառայությունը` պետական պահպանության հետ կապված գործերով.»:

Հոդված 3. Օրենսգրքի 438-րդ հոդվածի 3.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունից» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայությունից» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: