Armenian ARMSCII Armenian
Կ-26427-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) լիազոր մարմին` սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.».

Հոդված 2. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1.-րդ  եւ 5.2-րդ հոդվածներ.

«Հոդված 5.1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը

«1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացանում է համապատասխան նախարարությունը:

Հոդված 5.2. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը

1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է (այսուհետ նաեւ` լիազոր մարմին):

2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետը:

3. Լիազոր մարմինը`.

1) իրականացնում է սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն.

2) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների եւ ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ կնքում է հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր.

3) մշակում եւ իրականացնում է ծրագրեր սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում.

4) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցնում եւ փոխճանաչում է սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող սերտիֆիկատները եւ հավաստագրերը.

5) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է վկայականներ, տեղեկանքներ, սերտիֆիկատներ, հավաստագրեր, ինչպես նաեւ պարզաբանումներ եւ խորհրդատվություններ.

6) տրամադրում է վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) եւ տարանցիկ փոխադրման թույլտվություն.

7) իրականացնում է սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների ռիսկերի կառավարում եւ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.

8) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով իրականացնում է համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում, վերլուծում եւ էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարում.

9) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով կատարում է իրավիճակի վերլուծություն.

10) կատարում է սննդամթերքի եւ կերի անվտանգության անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշվառում, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարում.

11) կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների, սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ կազմակերպում եւ իրականացնում է միջոցառումների.

12) կազմակերպում եւ իրականացնում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում է պետական եւ շահագրգիռ մյուս մարմինների հետ.

13) խորհրդատվություն է տրամադրում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ, համաձայնեցնում է անասնապահական շինությունների շինարարության թույլտվությունները.

14) անասնաբուժական կարանտին սահմանելու դեպքում ներկայացնում է առաջարկություններ կարանտին միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

15) ներկայացնում է առաջարկություններ կենդանիների հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ.

16) ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին տրամադրում է փորձարկումների նպատակներով կենդանիների օգտագործման թույլտվություն.

17) իրականացնում է անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հաստատում կամ հերքում.

18) իրականացնում է հաշվառված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում եւ տեղեկատվական բազայի վարում.

19) ստեղծում եւ վարում է սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում` անվտանգության սերտիֆիկատների, հավաստագրերի եւ համապատասխանության տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, այդ համակարգում գրանցվելու նպատակով տրամադրում է մուտքի ծածկագիր.

20) տրամադրում է սանիտարական անձնագիր սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար .

21) համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող մարմիններին ներկայացնում է առաջարկություններ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ.

22) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու եւ դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվող մոնիթորինգի (մշտադիտարկման) արդյունքում իրականացնում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանում.

23) արտահանող երկրի սննդամթերքի անվտանգության կամ անասնաբուժության կամ բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, ինչպես նաեւ միջազգային համապատասխան կազմակերպություններին ծանուցում է ներմուծվող բեռներում հայտնաբերված կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների կամ կարանտին վնասակար օրգանիզմների մասին .

24) բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման եւ բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում սահմանում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ.

25) տրամադրում է բուսասանիտարական անձնագիր.

26) իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը եւ ռեեստրի վարումը.

27) վարում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների եւ մատակարարների ռեեստրը.

28) վարում է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների եւ անձանց ռեեստրները.

29) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը.

30) տրամադրում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացություն.

31) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցում.

32) տրամադրում է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության եւ շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացություն.

33) իրականացնում է անասնաբուժական դեղամիջոցների  բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցումը.

34) տրամադրում է բույսերի պաշտպանության միջոցների եւ պարարտանյութերի ներմուծման եզրակացություն:»:

Հոդված 4. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: