Armenian ARMSCII Armenian
Կ-26443-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի Հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 31-35-րդ հոդվածներին համապատասխան հողային հարաբերությունների կարգավորման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների, օգտագործման ու գնի վերաբերյալ տեղեկատվության կառավարման, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում պետական վերահսկողության իրականացման մասով կառավարման լիազոր մարմինը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է:»:

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածում`

1) վերնագիրը եւ առաջին պարբերությունը «հողամասերի» բառից հետո լրացնել (այդ թվում` կառուցապատված) մասնավորեցումն ու» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում` կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված` չկառուցապատված հողամասերի, բացառությամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի) օտարման դեպքում` «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Պետական գույքի կառավարման կոմիտեն` սույն օրենսգրքով եւ օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: