Armenian ARMSCII Armenian
Կ-26444-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի թիվ ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասությունը».

2) 1-ին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմինն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «է» կետն ուժը կորցրած ճանաչել եւ «լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ հոդվածներում «լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են կոմիտեն եւ պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: