Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-11396-26.04.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 36-րդ հոդվածում.

1) 1-ին մասի  1-ին նախադասությունը  «Ազգային ժողովը» բառերից հետո լրացնել  ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի  Հանրապետության oրենքով  սահմանված կարգով:» բառերով:

2) 1-ին մասի 2-ր եւ 3-ր նախադասությունները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի  52-րդ հոդվածը լրացնել նոր «4-րդ » մասով հետեւյալ բովանդակությամբ. «4. Գլխավոր դատախազի հրաժարականի, լիազորությունների վաղաժամկետ դադարման եւ պաշտոնանկության հետ կապված հարաբերությունները  կարգավորվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ եւ լրացումներեւ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» լրացում կատարելու մասին»,  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» լրացում կատարելու մասին»,  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,   Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,   «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ  Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման հարցերով որոշումներ ընդունելու անհրաժեշտությամբ:

Այսպես. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայմանավորվախ է 1995 թվականի հուլիսի 5-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով, համաձայն որի ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունվում էր Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Թերեւս,  դա է պատճառը, որ մինչ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի  բ) ենթակետում պահպանվել է դրույթ, ըստ որի Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերից է նաեւ Հանրապետության Նախագահի հրաժարականի մասին հարցը, որն ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը եւ ենթակա է վերացման, քանի որ ներկա իրավակարգավորմամբ, եթե ՀՀ Նախագահը հրաժարականը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնում է, ապա հրաժարականը համարվում է ընդունված:

Սահմանադրության 58-րդ   եւ  62-րդ հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովից համապատասխան որոշման ընդունում չի պահանջվում: Ավելին, նկատի ունենալով, որ ցանկացած որոշման ընդունում քվեարկության գործընթացի արդյունք է, ուստի գործնականում չի բացառվում, որ ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու հարցի առնչությամբ քվեարկության արդյունքում հրաժարականի ընդունումը մերժվի: Մինչդեռ, նման իրավիճակը կհակասի Սահմանադրության 58-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանն առ այն, որ այդ հոդվածով սահմանված ժամկետում հրաժարականի կրկնումն այն իրավական հիմքն է, որը բավարար է Նախագահի հրաժարականն ընդունված համարելու համար:  Այսպիսով,  Սահմանադրույան 58-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Նախագահի հրաժարականի ընդունման փաստն արձանագրվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալու, այլ ոչ թե Ազգային ժողովի որոշմամբ:

Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայամանավորված է Ազգային ժողովի կողմից ընդունվող որոշումներով, համաձայն որի Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածի երկրորդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր   գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ: Հարկ է նշել, որ  Ազգային ժողովի կողմից մի շարք պաշտոնատար անձանց` Ազգային ժողովի նախագահին,   Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալներին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելու, նրանց լիազորությունների դադարման` այդ թվում վաղաժամկետ եւ հրաժարականի  հարցերը, համապատասխան հոդվածներով  կարգավորված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով , մինչդեռ,  Սահմանադրության 83-րդ, 83.1-րդ, 83.2-րդ, 83.3-րդ, 83.4-րդ եւ 103-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնատար անձանց նշանակելու (ընտրելու), նրանց լիազորությունների դադարման` այդ թվում վաղաժամկետ եւ հրաժարականի  հարցերը կարգավորված են տարբեր օրենքներով: Փոփոխության արդյունքում Ազգային ժողովի կողմից Սահմանադրությամբ նախատեսված պաշտոններին նշանակելու  (ընտրելու), նրանց լիազորությունների դադարման, հրաժարականի  եւ վաղաժամկետ դադարման` պաշտոնանկության մասին հարցերը կկարգավորվի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով:

Փաթեթում ներառված մյուս նախագծերում  առաջարկվող փոփոխություններն ու լրացումները շաղկապված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետ: