Armenian ARMSCII Armenian
Պ-242-24.01.2018,15.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 258-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Քննիչը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ մեղադրյալին եւ նրա պաշտպանին պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 262-րդ հոդվածում.

1) առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը եւ որոշման բողոքարկման կարգը եւ ժամկետները:»:

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: