Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-240-24.01.2018,19.03.2018-ՊԻՄԻ-017/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այuուհետ` Oրենuգիրք) 19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Նախընտրական քարոզչության սահմանափակումները

1. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց.

7) Մարդու իրավունքների պաշտպանին.

8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.

9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.

10) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին.

11) ինքնավար մարմինների անդամներին։

2. Ազգային ժողովի պատգամավորին եւ անմիջականորեն՝ ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին եւ ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով սույն հոդվածի 1-ին մասում նշված վարչական ռեսուրսների օգտագործումը:

3. Հանրային ծառայող հանդիսացող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետեւյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում են թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

4. Եթե իրականացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների գործունեությունը լուսաբանելիս` սույն օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում «կոմիտեի, հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «մարմիններում» բառերով, իսկ «քրեակատարողական ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում «կոմիտեի, հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «մարմիններում» բառերով, իսկ «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի, փրկարար» բառերը:

Հոդված 6. Oրենuգրքի 51-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը՝ որպես փորձարարական ծրագիր, տեխնիկական սարքավորումներով կազմակերպելու եւ անցկացնելու մասին: Փորձարարական ծրագիր իրականացնելիս՝ պայմանավորված տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիական առանձնահատկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է սահմանելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության կազմակերպման եւ անցկացման եւ արդյունքների ամփոփման նոր կարգ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փորձարարական ծրագիրը կարող է իրականացվել ոչ ավել քան 2000 ընտրող ունեցող համայնքներում, եւ տարեկան ոչ ավել քան տասը համայնքում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 80-րդ հոդվածում «ստանալու նպատակով» բառերից հետո լրացնել «բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերը, իսկ «գործուղվելու» բառը փոխարինել «արտերկրում գտնվելու» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 82-րդ, 107-րդ եւ 126-րդ հոդվածներում «քրեակատարողական ծառայությունում» բառից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: