Armenian ARMSCII Armenian
Կ-2403-24.01.2018,19.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 149-րդ, 150-րդ, 153-րդ, 1541-րդ, 154.6-154.8-րդ հոդվածներում «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով» բառերը փոխարինել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը 149-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 149.1-րդ հոդվածով`

«Հոդված 149.1. Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը

1. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,

2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ` մեկից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածում`

1) «Հանրաքվեի» բառից առաջ լրացնել «1.» թիվը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 154.2 հոդվածում՝

1) 2-րդ մասում «վնաս պատճառելու սպառնալիքով,» բառերից հետո լրացնել «ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 154.7-րդ հոդվածում՝

1) «Անձնական» բառից առաջ լրացնել «1.» թիվը.

2) «երեքից հինգ» բառերը փոխարինել «երկուսից չորս» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ եւ 3-րդ մասեր.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Նույն արարքը, որը կատարվել է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը 154.8-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 154.9-րդ հոդվածով`

«Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը

1. Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի եւ ընտրակաշառք ստացողի միջեւ ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը կամ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: