Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-11501 -02.05.2011-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 30-րդ հոդվածի 5-րդ մասի «, ոչ ուշ, քան առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «երեսուն օրվա» բառերը փոխարինել «տասը օրվա» բառերով.

2) 3-րդ մասում «5 օրվա» բառերը փոխարինել «3 օրվա» բառերով.

3) 4-րդ մասում «յոթ օր» բառերը փոխարինել «հինգ օր» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տաuներորդ oրը։