Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1152-02.05.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «Երեւան քաղաքում ամուսնության» բառերը փոխարինել «Ամուսնության» բառով.

2) 2-րդ մասի «հյուպատոսական» բառից առաջ լրացնել «դիվանագիտական ներկայացուցչությունները եւ» բառերը։

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) վերնագրում «Հյուպատոսական» բառից առաջ լրացնել «դիվանագիտական ներկայացուցչությունները եվ» բառերը.

2)  1-ին մասում «գտնվող» բառը հանել, իսկ «հյուպատոսական» բառից առաջ լրացնել «դիվանագիտական ներկայացուցչությունները եւ» բառերը.

3) 1-ին մասի բ) կետից «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես ապրող» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ նոր  խմբագրությամբ.

«4. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից եւ փոխնակ մոր հետ ունեն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր, ապա ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթղթի հետ միասին ներկայացվում է նաեւ այդ պայմանագրի մեկ օրինակը։»։

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

«4. Ամուսնության մեջ գտնվող անձինք, ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի պետական գրանցման գրքում գրանցվում են որպես ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա։»:

Հոդված  7. Օրենքի 27 հոդվածի`

1) 1-ին մասը  շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին ամուսնացող անձանց կողմից ներկայացված համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը եւ ոչ ուշ քան երեք ամիսը։ Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 7 աշխատանքային օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ են համարվում`

1) ամուuնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.

2) ամուuնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).

3) ամուuնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

4) ամուuնացող անձի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը.

5) Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, oտարերկրյա պետությունում մշտապեu բնակվող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուuնության դեպքում ամուuնացողների կամ նրանցից մեկի Հայաuտանի Հանրապետության տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում.

2) 1-ին մասը լրացնել նոր 1.1 եւ 1.2-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Uույն հոդվածի 1-ին մասում նշված հարգելի պատճառները պետք է հաuտատված լինեն համապատաuխան փաuտաթղթերով` (կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան եւ հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, Հայաuտանի Հանրապետության տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ):

1.2. Ամուuնության պետական գրանցման ժամկետը` ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաեւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թույլտվությամբ:»:

Հոդված 8. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասում «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով:

Հոդված 9. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով:

Հոդված 10. Օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասում «գտնվող» բառը հանել,  իսկ «հյուպատոսական» բառերից առաջ լրացնել «դիվանագիտական ներկայացուցչությունները եւ» բառերը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիները ամուսնություն գրանցելիս դիմում են ներկայացնում իրենց բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժիններ: Բազմաթիվ դեպքերում Հայաստանի Հանրապետության շրջանների բնակիչները, որոնք բնակվում են Երեւան քաղաքում հնարավորություն չեն ունենում ամուսնության գրանցումը կատարել Երեւանի ՔԿԱԳ տարածքային բաժիններում, քանի որ որեւէ փաստաթղթով հնարավոր չի լինում ձեւակերպել նրանց Երեւանում բնակվելու փաստը, ինչը եւ խոչըդոտ է առաջացնում նրանց համար: Հաշվի առնելով այն փաստը, որ Երեւանի բնակիչները բացի իրենց բնակության վայրերի ՔԿԱԳ տարածքային բաժիններից օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորություն ունեն ամուսնության գրանցումը կատարել նաեւ Ամուսնության պալատում վերը նշված հարցի լուծումը հնարավոր է կարագավորել թույլ տալով նաեւ շրջանների բնակիչներին, ցանկության դեպքում, ամուսնության գրանցումը կատարել նաեւ Երեւան քաղաքում` ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատ ՔԿԱԳ տարածքային բաժնում:

Բացի այդ ներկայումս ամուսնության գրանցումը կատարվում է ՔԿԱԳ բաժին դիմում ներկայացնելու մեկ ամիս հետո բայց երեք ամսից ոչ ուշ եւ ամուսնության գրանցման համար նախատեսված ժամկետները կրճատելու հարգելի պատճառները նախատեսված չեն օրենքով, նրանք ամրագրված են ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:

Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված ՀՀ հյուպատոսական հիմնարկների լիազորությունները, մինչդեռ շատ երկրներում հյուպատոսական հիմնարկների փոխարեն գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք նույնպես օտարերկրյա պետության տարածքում ներկայացնում եմ ՀՀ քաղաքացիների շահերը: Բացի այդ, նույն հոդվածով ՀՀ հյուպատոսական հիմնարկները իրականացնում են միայն ՀՀ տարածքից դուրս մշտապես ապրող ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունները, ինչը ենթադրում է, որ մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացու դիմումները չեն ընդունվում:

Օրենքի 16–րդ հոդվածը սահմանում է վերարտադրողական տեխնոլոգիաների օժանդակությամբ բեղմնավորված երեխայի ծննդի գրանցման գործընթացը, որը անհրաժեշտ է շտկել այն համապատասխանեցնելով նշված ոլորտը կարգավորող «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքին:

Օրենքի որոշ հոդվածներում օգտագործվում է խնդրանք բառը, որը սխալ մեկնաբանության տեղիք է տալիս, քանի որ քաղաքացու խնդրանքի հիման վրա որեւէ փաստաթուղթ չի տրվում կամ գործարք պետական մարմնի կողմից չի կատարվում:

Առաջարկվող լուծումները.

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ վերացվում է ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելության սահմանափակումը թույլ տալով նաեւ շրջանների բնակիչներին ամուսնության պետական գրանցում կատարել նաեւ Երեւան քաղաքի ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատ ՔԿԱԳ տարածքային բաժնում:

Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 5-րդ հոդվածի վերնագրում, 5-րդ հոդվածի 1- ին մասում, Օրենքի 76-դ հոդվածի 3-րդ մասում կատարվող փոփոխությունը խմբագրական բնույթ ունի, քանի որ կան օտարերկրյա պետություններ որտեղ  ՀՀ քաղաքացիների սպասարկումը հյուպատոսական հիմնարկների փոխարեն իրականացվում է  դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում կատարվող փոփոխությամբ վերացվում է ՀՀ տարածքից դուրս մշտապես ապրող քաղաքացի հասկացությունը, հնարավորություն տալով իրականացնել ՀՀ քաղաքացու սպասարկումը անկախ մշտական բնակության վայրից:

Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միայն որոշակի դեպքերի գրանցման ընթացակարգ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներն արագ զարգանում են եւ կարող են ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել, անհրաժեշտ է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով հնարավորություն տալ գրանցել բոլոր այն թույլատրելի դեպքերը, որոնք սահմանված կլինեն «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով։

Օրենքի 28-րդ հոդվածի փոփոխությունը նպատակ ունի հեշտացնել ամուսնության պետական գրանցում կատարել ցանկացող քաղաքացիների սպասարկումը ամուսնության գրանցման համար ավելի կարճ ժամանակահատված սահմանելու միջոցով: Մասնավորապես նախատեսվում է օրենքով հստակ ամրագրել նաեւ ամուսնության գրանցման ժամկետի կրճատման համար հիմք հանդիսացող կոնկրետ հարգելի պատճառներ: Այս առումով առաջընթաց կարելի է համարել հատկապես նախագծով փոփոխվող օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որով որպես ամուսնության պետական գրանցման ժամկետի կրճատման հարգելի պատճառ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, oտարերկրյա պետությունում մշտապեu բնակվող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուuնության դեպքում ամուuնացողների կամ նրանցից մեկի Հայաuտանի Հանրապետության տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքը:

Միաժամանակ հաշվի առնելով այն փաստը, որ ամուսնության գրանցման ժամկետների կրճատման համար նախատեսված հարգելի պատճառները անմիջապես առնչվում են քաղաքացիների իրավունքների եւ շահերի հետ նպատակահարմար է հարգելի պատճառների ձեւակերպումը ամրագրել օրենքով, այլ ոչ թե ենթաօրենսդրական ակտով:

Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի եւ 58-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության փոփոխությունը կրում է խմբագրական բնույթ:

Ակնկալվող արդյունք.

Սույն նախագծի ընդունման արդյունքում կլինի ոչ միայն օրենքի դրույթների կատարելագործումը եւ վերախմբագրումն ու հստակեցումը, այլ նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացումը, այդ թվում նաեւ վարչարարության ժամկետների կրճատումը, քաղաքացիների սպասարկման համար առավել բարենպաստ պայմանների սահմանումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված քաղաքացիների բողոքների ու դժգոհությունների, ինչպես նաեւ կոռուպցիան ռիսկերի նվազումը: