Armenian ARMSCII Armenian
Կ-2332-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 40.1-րդ կետ.
 
«40.1) սահմանում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրերի, առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը ապահովելու ժամերը (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն):»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ  41.1-րդ կետ.
 
«41.1) որոշում է ընդունում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ:»:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ  10-րդ կետ.

«10) տալիս է համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով լրացվող 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ եւ 41.1-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հաջորդող տասներորդ օրը: