Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11561-02.05.2011-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության /2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193/  օրենքի  (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածը լրացնել նոր` 2.1-ին  մասով հետեւյալ բովանդակությամբ `

«2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաեւ այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ներկայացված փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «եւ լիցենզավորման համար անհրաժեշտ տվյալները» բառերը:

ՀՈԴՎԱԾ  3. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել նոր` 7-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«7. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման /բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի/ համար տրված լիցենզիաների գործողության վրա»:

ՀՈԴՎԱԾ  4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր` 13-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման /բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի/ համար տրված լիցենզիաների գործողության վրա:

Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման /բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի/ համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են եւ չեն հակասում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը
Լիցենզավորող մարմինը
Լիցենզիայի տեսակը
Ոլորտը
Փորձաքննության պահանջ
Մրցութային կարգով
Որակավորման պահանջ
 Հաշվետվության պահանջ
1.
2
3
4
5
6
7
8
9
10
9. ԿՐԹՈւԹՅԱՆ   ԲՆԱԳԱՎԱՌ
Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
2.
Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
3.
Հիմնական  հանրակրթական ծրագրի  իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
 Հ
 Վ
4.
Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
5
Նախնական  մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրի իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
6
Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում( բացառությամբ բժշկական  միջին մասնագիտական կրթական ծրագրի)
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
7
Բակալավրի կրթական ծրագրի իրականացում(  ( բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի)
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
8
Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում ( բացառությամբ բժշկական  բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի)
ԿՄ
Բ
       
Հ
Վ

ՀՈԴՎԱԾ  8.   Անցումային դրույթներ

1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով  առաջանում են նոր պայմաններ եւ պահանջներ (այդ թվում նաեւ` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով, բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի,  նախկինում տրված լիցենզիաները), սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ենթակա են վերաձեւակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս  հետո»: 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների առանձին, օրենքով չկարգավորվող, հարաբերություններ լիցենզիայի ներդիրի միջոցով սահմանելու, ոչ ձեռնարկատիրական նպատակով կրթական ծրագրերի իրականցման լիցենզավորման պահանջի, կրթական ծրագրերի իրականցման լիցենզիայում վայրի պահանջի, լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվությունների եւ տեղեկությունների ներկայացման պահանջի, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի տարանջատման պահանջի, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների առանձին օրենքով չկարգավորվող հարաբերություններ լիցենզիայի ներդիրի միջոցով սահմանելու  պահանջի անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  կրթական ծրագրերի իրականացումը (բացառությամբ բժշկական միջին եւ բարձրագույն կրթական ծրագրերի) սահմանված են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ (լիցենզավորման լիազոր մարմինն է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը), եւ միայն լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով են լիցենզավորող մարմինները տեղծում հանձնաժողովներ:

Կրթության բնագավառը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք չեն կարգավորվում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես նախնական /արհեստագործական/, միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով առանձին մասնագիտությունների գծով գործունեության թույլտվության (օրենքով լիցենզավորվում են կրթական ծրագրերը),  առկա, հեռակա եւ հեռավար (դիստանցիոն) ուսուցման ձեւերով գործունեության իրականացման, ընդունելության սահմանային տեղերի փոփոխության /ավելացման կամ պակասեցման/, նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով կրթության հիմքը սահմանելու հարցերը, որոնք նպատակ են հետապնդում կրթության բնագավառում լիցենզավորման հարցերի հստակեցմանը: Օրենքում անհրաժեշտ լրացումներ կատարելուց հետո թվարկված վերոնշյալ առանձնահատկությունների գծով փոփոխությունների անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն լիցենզիայի ներդիրում` լիցենզավորման կարգերով սահմանված ձեւով: Ուստի, վերոնշյալ պահանջները ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացում կատարելով սահմանել, որ լիցենզիաների ներդիրների  տրամադրման հարցը կկարգավորվի կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերով` տվյալ գործունեության տեսակի առանձնահատկությունները սահմանելու նպատակով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կրթական ծրագրերի իրականացումը (բացառությամբ բժշկական միջին եւ բարձրագույն կրթական ծրագրերի) սահմանված են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ (լիցենզավորման լիազոր մարմինն է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը):  Մասնագիտական կրթական ծրագրերի համար նախատեսված է, որ նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում լիցենզիա, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

Կրթության բնագավառը կարգավորող օրենքներով եւ կառավարության համապատասխան որոշումներով, ի թիվս «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված  պահանջների, սահմանված են նշված գործունեության տեսակների լիցենզավորման անհրաժեշտ  պայմաններ եւ պահանջներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, կրթական գործընթացում դասավանդող կազմին, ուսումնական տարածքին, նյութատեխնիկական հագեցվածությանը, ուսումնամեթոդական եւ տեղեկատվական ապահովվածությանը, եւ անկախ կրթական գործունեության իրականացման ձեռնարկատիրական կամ ոչ ձեռնարկատիրական նպատակից, միտված են ապահովելու Հայաստանի Հանրապետությունում պետական կրթական քաղաքականության իրականացումը: Ուստի,վերոհիշյալ պահանջները ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով նախատեսել, որ կրթության բնագավառի գործունեության տեսակները, անկախ դրանց իրականացման ձեռնարկատիրական կամ ոչ ձեռնարկատիրական նպատակից, սահմանվեն որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ: Միաժամանակ, նախագծով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 2-րդ մասի «Կրթության բնագավառը» բաժնի 9-րդ եւ 10-րդ սյունակները համապատասխանաբար կլրացվեն «Հ» եւ «Վ» տառերով, համաձայն որի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը իրավասու կլինի լիցենզավորված անձից պահանջել հաշվետվություններ եւ անհրաժեշտ այլ տեղեկատվություն, ինչպես նաեւ կրթական ծրագրերի իրականացմամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր կլինեն լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

Մասնավորապես,ներկայումս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը լիցենզավորված անձից լիցենզավորման ենթակա գործունեության վերաբերյալ հաշվետվություններ եւ այլ տեղեկություններ պահանջելու իրավասություն վերապահված չէ, որը հնարավորություն չի տալիս առանց տեղում ստուգումներ իրականացնելու արդյունավետ վերահսկողություն իրականացնել լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզիայի պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ: Միաժամանակ, վերահսկողության, ինչպես նաեւ կրթական ծառայություններից օգտվողների շահերի պաշտպանության արդյունավետության է հանգեցնում նաեւ այն, որ ներկայումս սահմանափակված չէ կոնկրետ վայրը, որտեղ կարող է կրթական գործունեություն իրականացնել լիցենզավորված կազմակերպությունը: Մասնա-վորապես, կոնկրետ տարածքում լիցենզիայի պայմանների եւ պահանջների բավարարմամբ կազմակերպությունները ստանում են լիցենզիա, այնուհետեւ, իրավասություն ստանալով գործունեություն իրականցնել հանրապետության ողջ տարածքում, տարբեր վայրերում կազմակերպում են ընդունելություն եւ մեկնարկում իրենց գործունեությունը` առանց նշված վայրերում   լիցենզիայի պայմանների եւ պահանջների բավարարման վերաբերյալ ՀՀ կրթության եւ գիտության  նախարարության նախնական ուսումնասիրության: Արդյունքում, ընթացիկ վերահսկողության ժամանակ միայն պարզվում է, որ լիցենզավորված կազմակերպությունների կողմից այլ վայրերում եւս իրականցվում են կրթական ծրագրեր` առանց ապահովելու լիցենզիայի համապատասխան պայմանները եւ պահանջները, եւ նշված իրավիճակներում,օրենքով նախատեսված դեպքում լիցենզիայի կասեցման եւ կամ դադարեցման հիմքեր առաջանալու դեպքում ՀՀ ԿԳ նախարարությունն ավելի հաճախ է առնչվում երրորդ անձանց իրավունքների (տվյալ դեպքում` սովորողների) պաշտպանության խնդիրներին: Մինչդեռ, այլ վայրերում գործունեություն իրականացնելու համար ՀՀ ԿԳ նախարարության կողմից նախապես ուսումնասիրություններ անցկացնելու պարագայում լիցենզիայի պայմանների ու պահանջների պահպանման վերահսկողությունը դառնում է առավել արդյունավետ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հանրակրթական ծրագրերի մասով` անկախ ձեռնարկատիրական նպատակից, լիցենզավորման պարտադիր պահանջ եւ լիցենզիայի վայրի պահանջ արդեն իսկ սահմանվել են ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2009 թվականի հուլիսի 10-ին ընդունված  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով,ՀՕ-163-Ն): Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերոգրյալ պահանջները, ինչպես նաեւ հաշվետվությունների ներկայացման պահանջը միջին մասնագիտական, ինչպես նաեւ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի վրա տարածելով ամբողջական եւ միասնական դարձնել կրթական ծրագրերի լիցենզավորման  գործընթացի իրականացումն ու կազմակերպումը:

Համաձայն ներկայացված կրթական ծրագրերի` լիցենզավորման ենթակա  բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերը տարանջատված են` բակալավրի, մագիստրոսի, որը պայմանավորված է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմնական կրթական ծրագրերի պահանջներով:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից լիցենզավորման ենթակա կրթական ծրագրերի լիցենզավորման օրենքով չկարգավորվող հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից լիցենզավորման ենթակա կրթական ծրագրերի լիցենզավորման, ինչպես նաեւ լիցենզիայի պայմանների եւ պահանջների վերահսկողության որոշ հարաբերություններ:

Նախագծի կիրառմամբ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով առանձին օրենքով չկարգավորվող հարաբերություններ լիցենզիայի ներդիրի պահանջի, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերի պահանջի սահմանմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից լիցենզավորվող կրթական ծրագրերի իրականացման համակարգը կդառնա առավել արդյունավետ, ինչպես նաեւ ոչ ձեռնարկատիրական նպատակով կրթական ծրագրերի լիցենզավորման պահանջի, կրթական ծրագրերի իրականցման վայրի պահանջի, լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվությունների եւ տեղեկությունների ներկայացման պահանջի սահմանմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից լիցենզավորվող կրթական ծրագրերի իրականացման վերահսկելիության համակարգը կդառնա առավել արդյունավետ: