Armenian ARMSCII Armenian
Կ-3022-10.04.2018,27.04.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասում «ձայների մեծամասնությամբ» բառեից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«8) իր անդամների առնվազն մեկ երրորդի կամ համայանքի ղեկավարի նախաձեռնությամբ ընդունում է հանրաքվե անցկացնելու մասին որոշում.»:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) հադես է գալիս տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ կետ.

«12.1) օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: