Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-320-16.05.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի գ, դ, ե կետերը, 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 77-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 82-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Նախագծի նպատակը ՀՀ-ում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ապահովումն է՝ գործող արտոնագրային հարկի եւ դրա դրույքաչափերի պահպանման եւ հարկային բեռի չավելացման միջոցով:

Հաշվի առնելով այն, որ շրջանառության հարկով ս/թ հուլիսի 1-ից եւ 2019թ. հունվարի 1-ից նախատեսվող հարկային ռեժիմներն էապես ավելացնում են հանրային սննդի օբյեկտներում հարկային բեռը, դա համարում ենք անթույլատրելի:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



 
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
 
Ազգային ժողովի պատգամավորներ՝ Միքայել Մելքումյան
Նաիրա Զոհրաբյան
Հակոբ Նազարյան
Շաքե Իսայան