Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-328-11.06.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածում լրացնել նոր` 4-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Անձը չի կարող նույն հիմքով կրկին անգամ ապաստան հայցել»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 47-րդ հոդվածում լրացնել 2.1 մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված կամ ով ազատությունից զրկված է կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ տարածքում, դիմում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից` 15 օրացուցային օրվա ընթացքում: Սույն մասում նշված անձանց արգելանքի վերցնելուց հետո անհապաղ իրենց հասկանալի լեզվով, այդ թվում` գրավոր, պարզաբանվում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու վերջիններիս իրավունքը եւ ապահովում դրա իրացումը»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունում «երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 52.1 հոդվածի 7-րդ մասում նախատեսված դեպքի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 52.1 հոդվածում`.

1) 1-ին մասում լրացնել 3-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«3) ներկայացված են սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1 մասում նախատեսված սուբյեկտների կողմից»:

2) լրացնել 7-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հարուցված հայցերով կայացված որոշումն անհապաղ տրամադրվում է դիմողին»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում «դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «բացառությամբ 52.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հայցերով կայացված որոշումների, որոնք ենթակա են բողոքարկման դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: