Armenian ARMSCII Armenian
Կ-343-06.07.2018,10.07.2018-ՊԱ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 25-րդ հոդվածում.

1) 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետում ՝

ա. «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով.

բ. «4-րդ մասի համաձայն՝ քաղաքացու՝» բառերը փոխարինել «3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն՝ քաղաքացու՝ համապատասխանաբար ուսումնառության եւ/կամ» բառերով.

2) 3-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում՝

ա. «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով.

բ. «4-րդ մասի համաձայն՝» բառերը փոխարինել «3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն՝ համապատասխանաբար ուսումնառության եւ/կամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: