Armenian ARMSCII Armenian
Կ-279-02.03.2018,31.07.2018-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ` Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասում «եւ տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «, տեխնիկական պայմանների եւ հաճախորդի անձնական տվյալների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածում 2.1 մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.2 մասով.

«2.2 Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է Կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) եւ հաճախորդի անձնական տվյալները` դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911), ՀՀ ոստիկանության 102 եւ շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի դեպքում: Կարգավորողը հաստատում է սույն կետով նախատեսված կարգը, այդ թվում` տեղորոշման համակարգի գործարկման պայմաններն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները` նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ:»:

Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի «եւ 2.1-ին» բառերը փոխարինել «, 2.1 եւ 2.2 մասերի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: