Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-362-28.08.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով կամ յուրաքանչյուր ռադիոյով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը` այդ թվում նաեւ որպես հովանավորիների հիշատակումը, թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում, այդ ժամանակահատվածում գովազդի  ընդհանուր տեւողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, չի կարող գերազանցել 4 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երեք անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 90 վայրկյանը:

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդել վիճակախաղը։

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդել վիճակախաղը մարզադաշտերի կողային վահանակների միջոցով միայն սպորտային իրադարձությունների ընթացքում եւ/կամ այդ սպորտային իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:

Վիճակախաղի գովազդի հեռուստահաղորդակցության ալիքով ցուցադրման ընթացքում կամ համացանցով գովազդելուց պետք է տեսանելի լինի +21 նշագրումը։

Ռեզիդենտ չհանդիսացող վիճակախաղի կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնել վիճակախաղի գովազդ Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասում՝

1) «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղի» բառերը եւ դնել ստորակետ,

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով, իսկ մնացած մասերի համարակալումները խմբագրել ըստ հերթականության.

«3) Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները սույն օրենքի  15-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հասարակության լայն շերտ կամա թե ակամա շփվում է հեռուստատեսությանմբ, ռադիոյվ, համացանցով եւ արտաքին գովազդով տարածվող նյութի հետ՝ առանց տարիքային սահմանափակման։ Գովազդվող ապրանքների եւ ծառայությունների շարքում հանդիպում է նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Գովազդի մասին», ինպես նաեւ «Վիճակախաղի մասին» ՀՀ օրենքները թերի են կարգավորում գործունեության վերոգրայլ տեսակների իրավահարաբերությունները, ինչպես նաեւ հնարավորություն են ընձեռում հասարակության լայն խմբերի ցերեկային ժամերին դիտելու նշված ծառայությունների գովազդը, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել կազմակերպիչների կողմից գովազդի տեղադրման պայմանները։

Օրենքների փոփոխությունների նախագծերով առաջարկվում է սահմանափակել վերը նշված գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից։




ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն Արա Բաբլոյանին


  
Մեծարգո՜ պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Գովազդի մասին»  եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Գրությանը կից ներկայացվում են՝

1. Նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ (Հրաչյա Հակոբյան)

2. Օրենքների ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Պատգամավոր՝  Հրաչյա Հակոբյան