Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-371-26.09.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ «բնականոն գործունեությանը» բառերից հետո, լրացնել « ,ինչպես նաեւ կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց այդ կազմակերպությունների համաձայնության.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ներկայումս. 2011թ. ապրիլի 14-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի կանոնակարգում Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալությամբ պատկանող տարածքներում հավաքների անցկացումը: Հայաստանի Հանրապետության տարածքում կրոնական հիմքով անհանդուրժողականության մթնոլորտի որոշ դրսեւորումներ ստեղծում է հասարակական կարգն ու անդորրը խաթարելու, ինչպես նաեւ կրոնական անհանդուրժողականության մթնոլորտի խորացման վտանգ:

Կարգավորման նպատակը. Կարգավորման նպատակն է օրենքով կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը:

Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման դեպքում օրենքի ուժով կկանոնակարգվի Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունների սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը, ինչը թույլ կտա հաշվի առնել կրոնական կազմակերպությունների կարծիքը՝ հավաքների անցկացման վերաբերյալ: Նախագծի ընդունման դեպքում օրենքով սահմանված կարգով կչեզոքացվեն Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հասարակական կարգը խախտելուն միտված եւ կրոնական հիմքով անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման հետ կապված վտանգները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

25 սեպտեմբեր, 2018
Երեւան, Հայաստան

Հարգելի պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում «Հավաքների ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ հոդվածի համաձայն՝ գրությանը կից ներկայացնում եմ

1. «Հավաքների ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ` Մ. ՀԱԿՈԲՅԱՆ(022)



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ