Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1232-07.09.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 16.1-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում`

1) «օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկների» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի հաշվարկների» բառերով

2) «վերջին օրը ներկայացված» բառերը փոխարինել «վերջին օրը եւ դրանից հետո ներկայացված» բառերով:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի առաջին պարբերությունում «հարկային մարմին ներկայացվող» բառերը փոխարինել «հարկային մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

2) չորրորդ եւ հինգերորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի հավելված 1-ում`

1) 1-ին բաժնի`

ա. 1.1-րդ կետում «հարկերի գումարները» բառը փոխարինել «հարկերի եւ հարկային այլ տուգանքների գումարները» բառերով,

բ. 1.2-րդ կետում «հարկատեսակների մասով» բառերը փոխարինել «հարկատեսակների եւ հարկային այլ տուգանքների մասով» բառերով.

2) 2-րդ բաժնի 2.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետեւյալ իմաստներով`

հարկային այլ տուգանքներ ` որեւէ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքեր («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 283-րդ, 28.5-րդ եւ 31-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).

սոցիալական վճարներ ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները.

այլ վճարներ ` «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական եւ բնօգտագործման վճարները, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար ճանապարհային վճարը եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները.

հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներ ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները.

այլ պարտավորություններ ` այլ հարկատեսակների (կամ հաստատագրված վճարների), հարկային այլ տուգանքների, սոցիալական եւ այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները.

գերավճար ՝

- սահմանված կարգով հաշվարկվող որեւէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկային պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`

- դատարանի վճռի (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերվող) կատարման արդյունքում հարկ վճարողի օգտին հաշվեգրված գումար, կամ`

- հարկային պարտավորությունները, սոցիալական վճարների պարտավորությունները կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով այլ հարկատեսակից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների կամ պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) կամ հարկային այլ տուգանքին հաշվանցումներ չեն կատարվում).

գերավճարից տարբերվող գումար՝ գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց եւ (կամ) վերադարձվել հարկ վճարողին: Մասնավորապես՝ գերավճարից տարբերվող գումարներ են հանդիսանում սույն կարգի 1.4-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում նշվածները.

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունից պակաuեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`

- փաuտացի վճարման, կամ`

- այլ հարկատեսակներից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`

- հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) հաշվետվության (հաշվարկի, հայտարարագրի, հայտարարության) ներկայացման, կամ`

- դատարանի վճռի կատարման.

հաշվանցում ` հարկ վճարողի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձեւակերպում (գրանցում): Ընդ որում` հարկային պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկ վճարողի հանդեպ հարկային պարտավորության գումարը ձեւակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի եւ հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.

վերադարձ ՝ հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առեւտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումար ՝ հարկային գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.

հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումար ՝ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը.

ապառք ՝ սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար.

գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ ՝ հարկային գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկ վճարողի տվյալ հարկային եւ այլ պարտավորությունների հաշվին.

հարկի չհաշվանցվող մնացորդ ՝ հարկային դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ պարտավորության դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման: Հարկային չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են՝

- հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որեւէ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) որեւէ հարկային պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի, նվազագույն գումարների վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,

- այն գումարները, որոնց հաշվանցումը եւ (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում՝ նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման եւ (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը սույն կարգին համապատասխան, կասեցված է.

հարկային դեբետային մնացորդ ՝ տվյալ օրվա դրությամբ հարկի (կամ հաստատագրված վճարի) չհաշվանցվող մնացորդի, գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:».

3) 3-րդ բաժնի`

ա. 3.1-րդ կետում «հարկի դեբետային մնացորդում» բառերը փոխարինել «հարկային դեբետային մնացորդում» բառերով եւ կետից հանել «հաշվի առած գումարների մեծությունները`» բառերը,

բ. 3.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց հարկ վճարողի դիմումի, առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեuակի (կամ հաստատագրված վճարների) գծով առկա հարկային պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` հարկի (հաստատագրված վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ հարկային այլ տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները:».

4) 4-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Տույժերի եւ տուգանքների հաշվարկն ու վերահաշվարկը

4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որեւէ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում են տույժեր եւ (կամ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում տուգանքներ, ինչպես նաեւ նույն օրենքի 28-րդ եւ 283-րդ հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները` մինչեւ այլ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի կամ կրկնապտկվող տուգանքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերվող տուգանքների պարտավորություններից որեւէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում՝ տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-րդ կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը եւ (կամ) տուգանքները, ինչպես նաեւ կրկնապատկված հարկային այլ տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը եւ մեծությունը:

4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի եւ այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում՝ տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-րդ կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը եւ (կամ) տուգանքները, ինչպես նաեւ կրկնապատկված հարկային այլ տուգանքները չեն վերահաշվարկվում: Տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ տույժերը եւ (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչեւ փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:

4.4. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված եւ (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը եւ (կամ) վերադարձը կատարելուց հետո հարկ վճարողի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման եւ (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

4.5. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված եւ (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը եւ (կամ) վերադարձը հարկ վճարողի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:».

5) 5-րդ բաժնի վերնագրում, 5.1-րդ եւ 5.4-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

6) 6-րդ բաժնի`

ա. 6.1-րդ եւ 6.3-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 6.1-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) հաշվանցման եւ (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրություն.»,

գ. 6.2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն կետում նշված, ինչպես նաեւ հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձեւերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».

7) 7-րդ բաժնի 7.1-րդ կետում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

8) 8-րդ բաժնի`

ա. վերնագրում, 8.3-րդ, 8.4-րդ, 8.5-րդ եւ 8.6-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 8.1-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերը վերջին բառից հետո լրացնել «, կամ`» բառով, իսկ «գ» ենթակետում «100,0 հազ. դրամը» բառերը փոխարինել «10,0 մլն. դրամը» բառերով.

9) 9-րդ բաժնի`

ա. 9.1-րդ կետում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 9.2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ` 9.3-րդ կետում նշված դեպքերի) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության:»,

 գ. 9.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«9.3. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ` գերավճարի մնացորդի) եւ (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:».

10) 10-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«10. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները

10.1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետեւ` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները:

10.2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռեւս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետեւյալ հերթականությամբ՝

1) հարկային այլ տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները.

2) այն հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).

3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետեւյալ հերթականությամբ` սոցիալական վճարներ, բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ, ճանապարհային վճար եւ կարգավորման պարտադիր վճարներ).

4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը.

5) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին»  եւ Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները առաջնային մարելով կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները.

6) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:

10.3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի հարկային կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռեւս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):».

10) 11-րդ բաժնի 11.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«11.1. Գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային եւ սոցիալական վճարների մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, uակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի uտացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի (հաստատագրված վճարների) եւ սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիuացող` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների, հաuտատագրված վճարների հաշվարկման uահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մաuնավորապեu` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) եւ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:»:

11) 12-րդ բաժնի 12.1-րդ եւ 12.2-րդ կետերում, 14-րդ բաժնի 14.1-րդ, 14.2-րդ եւ 14.4-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

12) 16-րդ բաժնի 16.2-րդ, 16.3-րդ եւ 16.6-րդ կետերից, 17-րդ բաժնի 17.1-րդ կետից հանել «եւ էկոնոմիկայի» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2008թ, ՀՕ-253-Ն), «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի (26 դեկտեմբերի 2008թ, ՀՕ-252-Ն), «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1998թ, ՀՕ-270) եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2005թ, ՀՕ-225-Ն) նախագծերի

1. Անհրաժեշտությունը

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 13.01.2011թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների» ծրագրի 137-րդ կետի:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս գործող օրենքների խմբագրությամբ փաստացի վճարումների հաշվին պարտավորությունների մարումները կատարվում են հետեւյալ հերթականությամբ` հարկի (վճարի, պետական տուրքի) գումարներ, տույժեր, տուգանքներ, իսկ հաշվանցումների դեպքում` տույժեր, տուգանքներ, հարկի (վճարի, պետական տուրքի) գումարներ: Նշված տարբեր մեխանիզմները բարդություններ են առաջացնում անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառման համար:

Բացի այդ, հաշվի առնելով, որ հարկային մարմիններում վարվող տարբեր անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառումը կատարվում է տարբեր եղանակներով եւ յուրաքանչյուր վճարատեսակները հավաքագրվում են կոնկրետ նպատակների համար, ապա հաշվանցումների ժամանակ կարեւոր է նաեւ հերթական անձնական հաշվի քարտի ընտրության հերթականությունը եւ թույլատրվող հաշվանցումների հստակեցումը:

Օրենքներում կիրառվող հասկացությունները հստակ չեն եւ բարդություններ են առաջացնում դրանց կիրառման ընթացքում (առավել եւս` էլեկտրոնային եղանակով անձնական հաշվի քարտերի վարման դեպքում): Առանձին օրենքներում առկա են խմբագրական բնույթի անճշտություններ:

Ապօրինի ձեռնարկատիրական գործուենություն իրականացնող ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվում է 60,0 հազ. դրամ, նույն չափով տուգանքը կիրառվում է գործատուի նկատմամբ` չձեւակերպված յուրաքանչյուր աշխատողների համար: Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց աշխատանքը օգտագործելու դեպքում եւս առաջադրվում է 60,0 հազ. դրամ` յուրաքանչյուր չձեւակերպված աշխատողի հաշվով:

Այս հարցերը նախատեսվում է կարգավորել օրենսդրական փոփոխությունների նախագծերով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Անձնական հաշվի քարտերի վարումը (նաեւ` դրանց միջեւ հաշվանցումները) իրականացնել էլեկտրոնային եղանակով` հնարավորինս հրաժարվելով թղթային տարբերակով գործող ընթացակարգերից:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքներով կարգավորվում են անձնական հաշվի քարտերում գրանցված գերավճարների եւ գերավճարներից տարբերվող գումարների հաշվին այլ անձնական հաշվի քարտերում գրանցված կամ ապագա պարտավորությունների դիմաց հաշվանցման ընթացակարգերը, կանոններն ու ժամկետները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Հարկային մարմինների կողմից վերահսկվող պարտավորությունները հաշվառող անձնական հաշվի քարտերի միջեւ հաշվանցման գործընթացի կանոնակարգում եւ պարզեցում: