Armenian ARMSCII Armenian
Կ-033-28.02.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի.

1. 6-րդ մասի «է»  կետը  շարադրել նոր խմբագրությամբ՝

«Է) թույլատրելի առավելագույն զանգվածը եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը  գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների  երթեւեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների:»:

2. ուժը կորցրած ճանաչել 6-րդ մասի «թ»   կետը:

3. 6-րդ մասը լրացնել նոր «ժ» կետով հետեւյալ բովանդակությամբ.

«ժ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության:»:

3.  6. 1 եւ 6.2 մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝

«6.1 Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ)  մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը  գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը իրականացվում է փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման մեկանգամյա թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող եւ (կամ) մեծ եզրաչափերով  տրանսպորտային միջոցներով  փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաեւ  մեծ եզրաչափերի  առավելագույն զանգվածները եւ չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

4. 6.3-րդ, 6.4-րդ  եւ 6.5-րդ  մասերից հանել «Հատուկ» բառը:

5. 6.6-րդ  մասից հանել « Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող՝» բառերը:

6. լրացնել նոր 8-րդ մասով.

«8. Եթե Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող եւ (կամ) մեծ եզրաչափերով  տրանսպորտային միջոցներով  փոխադրումների իրականացման երթուղու տրամադրումը մերժվում է եւ հնարավոր չէ դիմողի առաջարկած երթուղիով փոխադրումն իրականացնել, ապա լիազոր մարմինը դիմողին առաջարկում է փոխադրումն իրականացնելու այլ երթուղի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 3 ամիս հետո: