Armenian ARMSCII Armenian
Կ-032-28.02.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ե» կետից հանել «ինչպես նաեւ» բառերը, իսկ «ցանկը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ազգային եւ միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը» բառերը,

2) «իգ» կետի «կարգերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձեւերը եւ վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները.» բառերը,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «իե.1», «իե.2», «իե.3» եւ «իե.4» կետեր.

«իե.1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման եւ հաշվառման համարանիշերի տրամադրման կարգը.

իե.2) սահմանում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթեւեկության ապահովման կարգը.

իե.3) սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձեւերը.

իե.4) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ճանապարհային ոստիկանության միջեւ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կարգը.»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: