Armenian ARMSCII Armenian
Կ-03210-28.02.2019-ՊԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում եւ հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Ոստիկանության պետը:»:

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ոստիկանության բժշկական հաստատությունում քաղաքացիներին բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքում «պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Ոստիկանության պետ» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: