Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-0341-28.02.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետում «հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, բացառությամբ» բառերը փոխարինել նշել «հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
 
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հասարակության լայն շերտ կամա թե ակամա շփվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով եւ արտաքին գովազդով տարածվող նյութի հետ` առանց տարիքային սահմանափակման: Գովազդվող ապրանքների եւ ծառայությունների շարքում հանդիպում է նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գովազդի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», ինչպես նաեւ «Վիճակախաղի մասին» ՀՀ օրենքները թերի են կարգավորման գործունեության վերոգրյալ տեսակների իրավահարաբերությունները, ինչպես նաեւ հնարավորություն են ընձեռում հասարակության լայն խմբերի ցերեկային ժամերին դիտելու նշված ծառայությունների գովազդը, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել կազմակերպիչների կողմից գովազդի տեղադրման պայմանները:

Օրենքների փոփոխությունների նախագծերով առաջարկվում է սահմանափ սահմանափակել վերը նշված գործունեությամբ  զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

28.02.2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Գրությանը կից ներկայացվում է`

ա. նախագիծը (հիմնական զեկուցող` Հրաչյա Հակոբյան)

բ. նախագծի ընդունման հիմանվորումը

գ. գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանք:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
ԱԺ պատգամավոր   ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ