Armenian ARMSCII Armenian
Կ-0521-11.03.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի թիվ ՀՕ-185 Հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը «սահմանված» բառից հետո լրացնել «կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով (ծրագրերով) նախատեսված» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ մասը «հողամասերից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այդ հոդվածով չսահմանված հողամասերից` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը «արգելված է» բառերից հետո լրացնել «կամ այն հողամասերի, որոնք տրամադրում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի՝

1. առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով,

2. երրորդ նախադասությունը «կանոնադրական» բառից հետո լրացնել «կամ բաժնեհավաք» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝

1. առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով,

2. երկրորդ նախադասությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «կամ ՊՄԳ պայմանագրում» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2 ենթակետով.

«2.2) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում՝ մասնավոր գործընկերոջը.»:

Հոդված 7. Օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում կարող են կիրառվել սույն հոդվածի 1-6-րդ կետերով նշված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 85-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նշված իրավունքը կարող է իրականացվել նաեւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:»,

2. 2-րդ մասը «կապիտալում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում կատարվող ներդրման» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: