Armenian ARMSCII Armenian
Կ-0751-29.03.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին պարբերության «ժբ)» կետում «194 » թվից հետո լրացնել «, 19.7» թիվը:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) «3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 3.1-3.3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«3.1 արտարժույթի (յուրաքանչյուր առանձին հասցեում) առուվաճառքի համար տարեկան՝
բազային տուրքի 3000-ապատիկի չափով
3.2 արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման համար՝ տարեկան
բազային տուրքի 500-ապատիկի չափով
3.3 արժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի համար՝ տարեկան
բազային տուրքի 3000-ապատիկի չափով».

2) «4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 4.2-4.4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«4.2 ներդրումային ծառայությունների մատուցման համար
տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
4.3 կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համար
տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
4.4 ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար
տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով».

3) «5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

ա. 5.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«5.1 բանկերի (նաեւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, որոնք ներգրավում են ավանդներ) գործունեության համար՝ տարեկան 
բազային տուրքի 7000-ապատիկի չափով:»,

բ. լրացնել նոր՝ 5.1.1-ին, 5.1.2-րդ, 5.1.3-րդ, 5.1.4-րդ, 5.4.3-րդ, 5.4.4-րդ, 5.4.5-րդ, 5.8.1-ին, 5.8.2-րդ, 5.8.3-րդ եւ 5.9.1-ին կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«5.1.1 Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 350-ապատիկի չափով
5.1.2 Բանկի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի  300-ապատիկի չափով
5.1.3 Օտարերկրյա բանկի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.1.4 Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (որոնք չեն ներգրավում ավանդեր) գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.4.3 Ապահովագրական ընկերության յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 200-ապատիկի չափով
5.4.4 Ապահովագրական ընկերության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.4.5 Օտարերկրյա ապահովագրական ընկերության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝
տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.8.1 Վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի (որը իրականացնում է արտարժույթի կանխիկ փոխանակում) գործունեության համար՝
տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.8.2 Վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի (որը չի իրականացնում արտարժույթի փոխանակում) գործունեության համար՝
տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.8.3 Վարկային կազմակերպության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 100-ապատիկի չափով
5.9.1 Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 50-ապատիկի չափով»,

գ. 5.2-րդ, 5.4-րդ, 5.4.1-ին, 5.6-րդ, 5.8-րդ, 5.9-րդ, 5.10-րդ եւ 5.11-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
5.2 Գրավատների (յուրաքանչյուր առանձին հասցեում) կազմակերպման համար՝ տարեկան
բազային տուրքի 6000-ապատիկի չափով
5.4 Կյանքի յուրաքանչյուր դասի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.4.1 ոչ կյանքի յուրաքանչյուր դասի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան
բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.6 Ապահովագրական բրոքերային գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.8 վարկային կազմակերպության գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 3000-ապատիկի չափով
5.9 դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար՝ տարեկան
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.10 վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման համար՝ տարեկան
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.11 վարկային բյուրոյի գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 1000-ապատիկի չափով».

4) «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

14.1 վիճակախաղերի կազմակերպման համար՝ տարեկան
բազային տուրքի 600000-ապատիկի չափով
14.2 յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի եւ խաղատների կազմակերպման համար, այդ թվում՝  
14.2.1 Ծաղկաձոր քաղաքում՝ տարեկան
բազային տուրքի 180000-ապատիկի չափով
14.2.2 Սեւան քաղաքում՝ տարեկան
բազային տուրքի 150000-ապատիկի չափով
14.2.3 Ջերմուկ քաղաքում՝ տարեկան
բազային տուրքի 100000-ապատիկի չափով
14.2.4 Մեղրի քաղաքում՝ տարեկան
բազային տուրքի 35000-ապատիկի չափով
14.2.5 այլ վայրում՝ տարեկան
բազային տուրքի 5500000-ապատիկի չափով
14.3 Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար՝ տարեկան
բազային տուրքի 600000-ապատիկի չափով».

5)  15.6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

6)  25-րդ կետում՝ «հոդվածի» բառից հետո լրացնել «3.1.1-ին, 5.2-րդ,» թվերը եւ նույն կետից հանել «14.3-րդ,» բառերը:

Հոդված 3. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.7-րդ հոդված.

«Հոդված 19.7. Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի  կողմից միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1.   Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝
 
Ավտոբուսներով շահագործման դեպքում
շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակի եւ բազային տուրքի 1.8-ապատիկի արտադրյալի չափով
Միկրոավտոբուսներով շահագործման դեպքում
շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակի եւ բազային տուրքի 2.3-ապատիկի արտադրյալի չափով

 2.  Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական
 
Երեւան քաղաքում
Մարզկենտրոններում
Այլ քաղաքներում
Սահմանամերձ գյուղերում
Այլ վայրերում
թեթեւ մարդատար մեքենայի քանակի եւ բազային տուրքի 9.5-ապատիկի արտադրյալի չափով թեթեւ մարդատար մեքենայի քանակի եւ բազային տուրքի 5.6-ապատիկի արտադրյալի չափով թեթեւ մարդատար մեքենայի քանակի եւ բազային տուրքի 5.6-ապատիկի արտադրյալի չափով թեթեւ մարդատար մեքենայի քանակի եւ բազային տուրքի 1.4-ապատիկի արտադրյալի չափով թեթեւ մարդատար մեքենայի քանակի եւ բազային տուրքի 2.8-պատիկի արտադրյալի չափով

 3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝

1) ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը.

2) միկրոավտոբուս է համարվում իննից մինչեւ տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը.

3) թեթեւ մարդատար մեքենա է համարվում ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.

4) թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում է համարվում թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղեւորափոխադրումը, այդ թվում՝ ըստ նախնական պատվերի, ինչպես նաեւ ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղեւորափոխադրումը:

5) ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով ուղեւորափոխադրումների կազմակերպում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոբուս կամ միկրոավտոբուս համարվող տրանսպորտային միջոցներով իրականացվող ուղեւորափոխադրումը, այդ թվում՝ ըստ նախնական պատվերի, ինչպես նաեւ ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղեւորափոխադրումը:

4. Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված՝ հետեւյալ գործակիցները.

1) երկու քաղաքների միջեւ, բացառությամբ Երեւան քաղաքի (այսուհետ՝ միջքաղաքային)՝ 1.0,

2) Երեւան քաղաքի հետ՝ 1.2,

3) ներմարզային՝ բացառությամբ միջքաղաքայինի եւ ներքաղաքայինի՝

ա. Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում՝ 0.75,

բ. այլ մարզերում՝ 0.5,

4)  ներքաղաքային՝

ա. Երեւան քաղաքում՝ 1.0,

բ. Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում՝ 0.9,

գ. մնացած քաղաքներում՝ 0.8:

Միեւնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջեւ ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի եւ Երեւան քաղաքի հետ) երթուղիներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն մասի 3-րդ կետով սահմանված գործակիցներից առավելագույնը: Միեւնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջեւ նույն թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու դեպքում պետական տուրքի հաշվարկման համար կիրառվում է տվյալ բնակավայրերի համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի առավելագույն չափը:

5. Այն դեպքում, երբ բնակության միեւնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միեւնույն թեթեւ մարդատար մեքենայով իրականացնում են ուղեւորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի չափը ավելացվում է յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամով:

6. Սույն հոդվածով սահմանված՝ միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագրերը տրամադրվում են հարկային մարմնի կողմից:

7. Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերը ստանալու նպատակով մինչեւ յուրաքանչուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչեւ գործունեությունը իրականացնելու օրվան նախորդող օրը՝ անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից:

8. Որեւէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների կամ թեթեւ մարդատար մեքենաների (այսուհետ սույն հոդվածում՝ ավտոմեքենա) քանակի ավելացման դեպքում մինչեւ ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն՝ տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմեքենաների քանակի եւ ավելացվող ավտոմեքենաների քանակի մեծությունների հանրագումարով: Սույն մասով սահմանված կարգով նոր Հայտարարություն ներկայացվում է այն դեպքում, երբ տեղի է ունենում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ երթուղու հետ կապված գործակիցների ավելացում: Ավտոմեքենաների քանակի կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ երթուղու հետ կապված գործակիցների ավելացման դեպքում ավելացված ավտոմեքենաների նստատեղերի կամ ավտոմեքենաների քանակի կամ երթուղու ավելացված գործակցի մասով հաշվարկվում է պետական տուրք՝ սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված՝ գործունեության տեսակի (տեսակների) եւ ամսվա մասով՝ մինչեւ տվյալ ամսվա սկզբի օրը ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանված ձեւի արտոնագիր: Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր՝ նախկին արտոնագրում նշված ավտոմեքենաների քանակի եւ ավելացվող ավտոմեքենաների քանակի հանրագումարով՝ ավտոմեքենաների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչեւ այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:

10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (ներառյալ՝ պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:

12. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը չի գանձվում Հայաստանի Հանրապետության տարածքից սկսվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում չավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող երթուղիների շահագործման մասով, ինչպես նաեւ թեթեւ մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղեւորափոխադրման մասով:

13. Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագիր ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ ամսվա ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսով՝ նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային մարմնին՝ Կառավարության սահմանած կարգով: Սույն մասի դրույթները չեն տարածվում Երեւան քաղաքում եւ Երեւան քաղաքի հետ կապված երթուղիների շահագործման գործունեության մասով:

14. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունները մարվում են առաջնահերթորեն՝ անկախ պետական տուրքի գծով այլ պարտավորությունների առկայությունից եւ դրանց առաջացման ժամկետներից:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածում վերջին պարբերությունում  «14.3.1-14.3.5-րդ կետերով» բառերը փոխարինել «14.2.1-14.2.5-րդ կետերով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածը կիրառվում է նշյալ հոդվածով սահմանված գործունեության տեսակների համար ստացված լիցենզիաներում նշված՝ լիցենզիայի տրման օրվանից հետո վճարման ենթակա պետական տուրքի գումարների հաշվարկման նպատակով:

Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակների մասով կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը 2020 թվականի հունվար ամսվա համար միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը կարող են ներկայացնել եւ պետական տուրքը վճարել մինչեւ 2020 թվականի փետրվարի 1-ը ներառյալ: