Armenian ARMSCII Armenian
Կ-0755-29.03.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-261-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «9,0» բառը փոխարինել «24» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագող (ծագած) հարաբերությունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը 2019 թվականի ընթացքում չեն կարող օգտվել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից: