Armenian ARMSCII Armenian
Կ-0759-29.03.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «(վարձու աշխատանք կատարելու, այդ թվում՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու)» բառերը փոխարինել «(վարձու աշխատանք կատարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ, իսկ 2020 թվականից հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու)» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից.».

3) 4-րդ մասում «արտոնագրային վճար» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ արտոնագրային վճար)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ արտոնագրային վճար) վճարողների դեպքում՝ նաեւ հարկային մարմնում գրանցվելու օրը, ամիսը եւ տարին, արտոնագրային հարկ (արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները:»: