Armenian ARMSCII Armenian
Կ-07510-29.03.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ՝ վարձու աշխատողներ).».

2) 3.1-ին մասի՝

ա. 2-րդ կետում «ընտանեկան ձեռնարկատիրության» բառերը փոխարինել «միկրոձեռնարկատիրության (մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության)» բառերով,

բ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ նաեւ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:».

3)  4-րդ մասում «ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը» եւ «ապահոված անձին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ՝ սույն հոդվածի             3.2-րդ մասում նշված դեպքի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասում «եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով» բառերը փոխարինել «համակարգի շրջանակում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: