Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-0951-08.04.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝օրենսգիրք) «92-րդ Հոդվածը ուժը կորցրած ճանաչել»:

Հոդված 2. 242-րդ Հոդվածից հանել՝ «92-րդ հոդվածով (վայրի կենդանիների պահպանության մասով) բառերը եւ թվերը»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առկա վիճակը եւ խնդիրները

ՀՀ-ում  կենդանիների  խեղման, ոչնչացման, խոշտանգման դեպքերը բազմաթիվ են, եւ նման դեպքերի համար ՀՀ քրեական օրենսգրքում ազտազրկումը, որպես պատիժ չի նախատեսվում: Նման երեւույթները, արարքները, հատկապես ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը կամ տարածելը մեծ թվով մարդկանց պատճառում է խոր հոգեբանական վնաս՝  առաջացնելով հասարակության զայրույթը:

Ստորեւ ներկայացվում է 2018թ. հոկտեմբերից 2019թ. մարտ ամիսներին հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված վիճակագրությունը՝

Գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կարգավորումներով նշված դաժան արարքների վերաբերյալ նախատեսվում է տուգանք, որը բավարար չԷ, որպեսզի կանխվի նման դեպքերը: Նախագծով առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների վերբերյալ ՀՀ օրենսգրքի  92-րդ հոդվածը՝ ճանաչել ուժը կորցրած եւ  այն կարգավորել ՀՀ քրեական օրենսգրքով: Հատկանշական է, որ նախագծում ներկայացված արարքը, մինչեւ 2003թ. կարգավորվել է նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքով: ՀՀ Քրեական օրենսգրքի խնդիրներից է` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել հասրակական կարգը եւ բարոյականությունը:

Կենդանիների նկատմամբ դաժանությունը պետք է արգելվի եւ պատժվի, քանի որ այն հանգեցնում է հասարակության շրջանում բռնության եւ ագրեսիվության աճի:

Սույն իրավակարգավորման առնչությամբ հաշվի են առնվել նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես՝ ուշադրության են արժանացել Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Վրաստանի Քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածները, որոնցով եւս քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ վերոնշյալ գործողությունները կենդանիների նկատմամբ իրականացվում է ինչպես թաքնված այնպես էլ բացահայտ, նման  դաժան վերաբերմունքն ինքնին քրեածին գործոն է, որը կարող է հանցագործություն կատարող անձի կողմից՝  հետագայում  բռնության կիրառման պատճառ հանդիսանալ:

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի պաշտպանել կենդանիներին խոշտանգումներից, դաժան վերաբերմունքից եւ հնարավորինս  կկանխվի կենդանիների հանդեպ  նման  գործողություններ կատարելը, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց, առավել եւս անչափահասներին` վերոնշված գործողությունների հետեւանքով պատճառվող խորը հոգեբանական վնասը կանխելու հնարավորություն կստեղծվի:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ








«--»  ապրիլ 2019թ.

ՀՀ  ԱԶԳԱՅՆԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

1) օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան).

2) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքների  լրացվող եւ փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ  օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

Հարգանքով՝                             Նաիրա Զոհրաբյան

                                                  Արման Աբովյան

                                                   Էդուարդ Բաբայան

                                                    Շաքե Իսայան