Armenian ARMSCII Armenian
Կ-0327-28.02.2019,15.04.2019-ՊԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 oրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

«Հոդված 3.1. Ոստիկանության խորհրդանիշները

1. Ոստիկանության խորհրդանիշներն են դրոշը եւ զինանշանը:

2. Դրոշի եւ զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության եւ մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձեւերը հաստատում է ոստիկանության պետը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«Ոստիկանության կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ իրավաբանական անձանց  անձնական տվյալներ փոխանցվում են օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում: Ոստիկանությունն ապահովում է էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում տեղեկատվությունն օգտագործելու նպատակով, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող շտեմարանների, որոնցում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը, պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատում է Կառավարությունը:

Ոստիկանության՝ պետական պահպանության գործառույթ իրականացնող ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կարգը սահմանում է ոստիկանության պետը:»:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝

1) «ա» ենթակետը «հետախուզական» բառից հետո լրացնել «աշխատանքներ» բառով.

2) «գ» ենթակետը «ուղեկցում» բառից հետո լրացնել «եւ պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձեւը) հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 7.  Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ստեղծել եւ վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման եւ վարման կարգը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների եւ ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: