Armenian ARMSCII Armenian
Կ-110-18.04.2019-ԱՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով.

2) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «պետական կառավարման այլ մարմին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «արտաքին գործերի նախարարությունից» բառերից հետո լրացնել «եւ ենթակա մարմնից» բառերով.

2) 1-ին մասը «գործուղվել» բառից հետո լրացնել «Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ,» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս.

«5. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ վարչապետի աշխատակազմերում վարչական պաշտոնում եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններում հայեցողական պաշտոնում նշանակվելը՝ սույն օրենքի իմաստով հավասարեցվում է գործուղման»:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող oրվանից եւ տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա: