Armenian ARMSCII Armenian
Կ-121-29.04.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացման առնչությամբ չեն առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Տեղեկանք

«Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թ. հունվարի 22-ի Համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Արձանագրության վավերացման  նպատակահարմարության

2015թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության N 1229-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ի Համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու Արձանագրության կնքմանը, որը ստորագրվել է նույն թվականի հոկտեմբերի 30-ին՝ Դուշանբե քաղաքում:

Արձանագրությունն անցել է ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքին համապատասխան ներպետական համաձայնեցման գործընթաց եւ վերջինիս վավերացումն անմիջականորեն շոշափում է ՀՀ ԱԻՆ գործառույթներն ու խնդիրները:

Վերոնշյալ Համաձայնագիրը ԱՊՀ ստեղծման առաջին փուլում կնքված համաձայնագրերից է, որոնք նորացման եւ արդիականացման կարիք ունեն: Գործող Համաձայնագիրը թույլ է տալիս ստեղծել կայուն համագործակցային կապեր ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ, արդյունավետ կազմակերպել եւ իրականացնել արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության համատեղ աշխատանքները: Սակայն փաստաթղթի առանձին ձեւակերպումներ առավել հստակ եւ ճիշտ մեկնաբանման համար կարիք ունեն լրացման եւ վերախմբագրման, ինչին էլ ուղղված է փոփոխությունների եւ լրացումների Արձանագրությունը:

Արձանագրությամբ ամրագրվում են հետեւյալ լրացումները՝

Արձանագրությունը համապատասխանում է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին եւ նորմերին:

ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ արտակարգ իրավիճակների բնագավառում շարունակական համագործակցության ու «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ի Համաձայնագրի արդիականացման շահերից ելնելով՝ նպատակահարմար է վավերացնել սույն Արձանագրությունը:
 
 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                 ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ի Համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների էական նվազեցման վերաբերյալ

Արձանագրության հավելվածի 2-րդ կետի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ խորհուրդը մասնակցում է արտակարգ իրավիճակներից բնակչության եւ Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքների պաշտպանության բարելավմանն ուղղված միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, իսկ 4-րդ պարբերության համաձայն՝ կողմերի միջեւ նախատեսվում են համատեղ վարժանքների կազմակերպում  ու անցկացում:

Արձանագրության հավելվածի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նիստերի հետ կապված ծախսերը կատարվում են Համաձայնագրի այն անդամ երկրների պետական իշխանության համապատասխան մարմնի հաշվին, որի տարածքում անց է կացվում խորհրդի նիստը, իսկ գործուղման հետ կապված ծախսերը՝ պետական իշխանության ուղարկող մարմնի եւ ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների կողմից:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Արձանագրության հավելվածով սահմանված համատեղ վարժանքների կազմակերպումն  ու անցկացումը, ինչպես նաեւ խորհրդի նիստերին մասնակցություն ապահովելը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացում, ուստի եւ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության եւ գործող օրենքների միջեւ հակասություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունն ստորագրվել է 2015թ. հոկտեմբերի 30-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից:

Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության կառավարության, Տաջիկստանի Հանրապետության կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից:

Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման վերաբերյալ՝ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված առարկություն ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից, Բելառուսի Հանրապետության կողմից, Ղազախստանի Հանրապետության կողմից, Ղրղզստանի Հանրապետության կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:

2015թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է: 
  
 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ին Համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանձնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ վերջինիս 1-ին հոդվածով սահմանված Կանոնակարգի 6-րդ կետով:
 
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

24   հունվարի 2019  թվականի  N  28 - Ա

«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ  ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

1. Հավանություն տալ «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝  Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման ընդունման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանին: 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 

2019 թ. հունվարի 29
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 28-Ա որոշումը, արձանագրության վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, արձանագրության եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, արձանագրության վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (2 ապրիլի 2019 թվականի ՍԴՈ-1451):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Հարգանքով՝

                                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ