Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-124-02.05.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը ( կցվում է ):
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
 
 

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված  է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-իպահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի հոդված 12-ում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում», մասնավորապես, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի) կետով:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-95-Ն, 09.06.2017թ.): Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2018 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

5. Նախագծի մշակման գործընթացումներ գրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները դարձնել առավել հրապարակային:

7. Այլ տեղեկություններ

Օրենքի նախագիծը մշակվել է օգտվելով հետեւյալ իրավական ակտերից՝

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքը, 17.12.1997թ., ՀՕ-188 (բոլորփոփոխություններով եւ լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 31.05.2006թ., ՀՕ-124-Ն (բոլոր փոփոխություններով եւ լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 09.06.2017թ, ՀՕ-95-Ն:
 

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվություն հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

18 ապրիլի 2019 թվականի  N 421    - Ա
 
 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. ապրիլի 23
          Երեւան
 


ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻՆԱԽԱԳԱՀ

                                                           պարոնԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետականգույքիմասնավորեցման 2017-2020 թվականներիծրագրիկատարման 2018 թվականիտարեկանհաշվետվությունըհաստատելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքինախագծին կից ներկայացվում են օրենքինախագծի ընդունման հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի18-ի N421-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքինախագիծըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալԱլբերտ Բաբայանը:
 
 
Հարգանքով`  ՆԻԿՈԼՓԱՇԻՆՅԱՆ