Armenian ARMSCII Armenian
Պ-066-21.03.2019,03.05.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն օրենքի 64-րդ հոդվածի  2-րդ մասը լրացնել նոր 52-րդ կետով.

«52) Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: