Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1442-20.05.2019-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի փետրվարի 25-ի ՀՕ-43-Ն օրենքի 35.2. հոդվածի 2-րդ մասը?

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման


1. Անհրաժեշտությունը

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական բարեփոխումներով: Մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի բացակայությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակելու եւ շրջանառության մեջ դնելու վերաը նշված օրենքի նախագիծը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորել են ՀՀ Նախագահի 06.05.1997 թ-ի N ՀՕ-728 հրամանագրով, որը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական բարեփոխումների արդյունքում:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այս իրավիճակում խնդիր է առաջացել օրենքով նկարագրել մարզպետներին վերապահված լիազորությունները:

3 .Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայացված նախագծերով ներկայացվում են տարածքային կառավարման հետ կապված հարաբերությունները:

4.  Կարգավորման նպատակը եւ բնույթը

Խնդրի կարգավորումն առաջարկվում է իրականացնել «Տարածքային կառավարման մասին» ՀՀ առանձին օրենք ընդունելու միջոցով, որով կսահմանվեն տարածքային կառավարման հետ կապված հարաբերությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմում՝ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ կնկարագրվեն մարզպետների լիազորությունները, վերջիններիս հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ եւ իչնպես նաեւ այլ հարաբերություններ: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

25 ապրիլի 2019  թվականի  N  479   - Ա
 

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ԵՎ  «ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:   
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 
2019 թ. մայիսի 3
       Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 479-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ