Armenian ARMSCII Armenian
Կ-152-23.05.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157.9-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 157.10-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ տեքստի «քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին» բառերով.

2) վերնագրի եւ տեքստի «կամ» բառից հետո «տեսչության» բառը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետում «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով.

2) «ԽՍՀՄ օրենսդրական ակտերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 225-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Պետական հրդեհային հսկողության մարմինները» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 1-ին մասի «Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է» բառերով.

3) 2-րդ մասի «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

4) 2-րդ մասի «ա» եւ «բ» կետերի «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

5) 2-րդ մասի «գ» կետի «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները» բառերը փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով.

6) 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ 1-ին մասի «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 1-ին մասի «քննում են» բառերը փոխարինել «քննում է» բառերով.

3) 2-րդ մասի «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

4) 2-րդ մասի 1-ին կետի «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

5) 2-րդ մասի 2-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով.

6) 2-րդ մասի 3-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսուչները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ տեքստի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով.

2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերությունում «էներգապետհսկողության մարմինների» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: