Armenian ARMSCII Armenian
Խ-090-04.04.2019,27.05.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 06-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` «Օրենք») 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախկինում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:»:

Հոդված 2.

1. Օրենքի 3-րդ հոդվածում «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով:

2. Նույն հոդվածը լրացնել նոր նախադասությամբ.

«Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված լիցենզիաների համար մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն չի առաջանում:»:

Հոդված 3.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքով նախատեսված ժամկետային սահմանափակման հետ կապված ծանուցումներն ապահովում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորող մարմինը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: