Armenian ARMSCII Armenian
Պ-1335-08.05.2019-ՊԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ եւ 10-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ եւ չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:

2. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական  օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի  ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:

3. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում՝ այն մարմինը, որին վերապահվել է Հանձնաժողովի առաջին կազմի տվյալ անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

5. Եթե Կառավարությանը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը կամ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

6. Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

7. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հոդված 10. Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին ղեկավար պաշտոններում՝ պետական մարմնի կամ դրա աշխատակազմի կամ կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ  պետական մարմնի  կամ կազմակերպության ներքին միավորի  ղեկավարի աշխատանքային ստաժ կամ այնպիսի պաշտոններում աշխատանքային ստաժ, որը իրականացնում է աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ) եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

2. Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը՝ բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ Հանձնաժողովի անդամ:

5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչեւ 65 տարին լրանալը:»:

Հոդված 2. Օրենքի 11-15-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը հանել.

2)  2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.».

3)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով.

«1.1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

1.2) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.

1.3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.».

4)  3-րդ մասը հանել.

5)  4-րդ մասի «վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովը» բառերը փոխարինել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով.

6)  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի  լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ  սույն հոդված 3-րդ մասով նախատեսված որեւէ հիմք ի հայտ գալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրել՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի  համար անհրաժեշտ սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջները:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ  մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը:».

2) 17-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Արձանագրությունը ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 19-րդ մասով.

«19. Հանձնաժողովի նախագահը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունները դրանց ընդունման  օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «որոշումները, եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները» բառերը փոխարինել «որոշումները եւ եզրակացությունները» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:».

3)   3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4-րդ կետով.

«4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:»:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով.

«5) իր կողմից մշակված հակակոռուպցիոն ծրագրերի եւ միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը եւ դրանց վերաբերյալ իրավասու մարմիններին առաջարկությունների ներկայացումը.

6) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց բարեվարքության վերաբերյալ  խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.

7) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 19-րդ, 20-րդ եւ 21-րդ կետերով.

«19) կազմում է իր կողմից մշակված հակակոռուպցիոն ծրագրերի եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի (այդ թվում՝ ոլորտային) կատարման վերաբերյալ մոնիթորինգի զեկույցներ, դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմիններին.

20) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության,  կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ իրականացում է ուսումնասիրություններ եւ արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ.

21) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ:»:

Հոդված 8. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի առաջին կազմի անդամների ընդհանուր թվի մեծամասնության նշանակման օրվանից:».

2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ գլուխը:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Հանձնաժողովի առաջին կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 30-ը, Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի նախագահին եւ չորս անդամներին պաշտոնավարման հետեւյալ ժամկետներով՝

1) Հանձնաժողովի նախագահ՝ 6 տարի.

2) Հանձնաժողովի երկու անդամ՝ 6-ական տարի.

3) Հանձնաժողովի անդամ՝ 4 տարի.

4) Հանձնաժողովի անդամ՝ 3 տարի:

3. Հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված Հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը, 3-րդ կետում նշված պաշտոնում՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը, իսկ 4-րդ կետում նշված պաշտոնում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի կատարումն ապահովում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ, ինչպես նաեւ 7-րդ հոդվածի 20-րդ եւ 21-րդ մասերն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: