Armenian ARMSCII Armenian
Պ-1337-08.05.2019-ՊԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում՝

1) գլխագրի «պաշտոն» բառերը փոխարինել «պաշտոններ» բառերով,

2) «Ազգային ժողովի նախագահի տեղակալ 14.00» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր տողով.
 
Ինքնավար պետական մարմնի նախագահ 14.00

3) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ 12.00» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 10.00» տողերն ուժը կորցրած ճանաչել,

4) «Քննչական կոմիտեի նախագահ 12.00» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր տողով.
 
Ինքնավար պետական մարմնի անդամ 12.00

5) «Ինքնավար եւ անկախ պետական մարմնի նախագահ 10.00» տողի «Ինքնավար եւ անկախ» բառերը փոխարինել «Անկախ» բառով,

6) «Ինքնավար եւ անկախ պետական մարմնի նախագահ տեղակալ 8.00» տողի «Ինքնավար եւ անկախ պետական մարմնի նախագահ» բառերը փոխարինել «Անկախ պետական մարմնի նախագահի» բառերով,

7) «Ինքնավար եւ անկախ պետական մարմնի անդամ 7.50» տողի «Ինքնավար եւ անկախ» բառերը փոխարինել «Անկախ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: