Armenian ARMSCII Armenian
Կ-2043-21.06.2019-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝

1)  95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. Մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը

Մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը Միության մաքսային օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանման, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է (այսուհետ՝ Պետական տուրք):».

2)  96-99-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի  ամբողջ  տեքստում  «մաքսավճար»  բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Պետական տուրք» բառերով:

Հոդված  3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: