Armenian ARMSCII Armenian
Կ-218-08.07.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1698 -րդ հոդվածի վերնագրում «կողմից» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածի 1-ին մասում «169,» թվից հետո լրացնել «1698, » թիվը, իսկ «ինչպես նաեւ սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «1692 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: