Armenian ARMSCII Armenian
Կ-220-10.07.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից:
 
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու առաջարկությամբ, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների՝ այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից: Ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները: «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» միջազգային համաձայնագրի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը թույլ կտա ապահովել «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի N 13 եւ N 19 հավելվածների, Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի եւ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթները:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննությունը պետք է անցկացվի Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կողմից կամ անհրաժեշտության դեպքում՝  ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը կարող է աջակցություն խնդրել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմիններից կամ պատահարներ քննող այլ մարմիններից:

ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի «ՀՀ-ում ավիացիոն պատահարների եւ միջադեպերի քննության անցկացման, դասակարգման եւ հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 1777-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում եւ վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը, կոնվենցիայի N13 հավելվածին համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների եւ, անհրաժեշտության դեպքում, միջպետական ավիացիոն կոմիտեի (այսուհետ` ավիացիոն կոմիտե) մասնակցությամբ, միջկառավարական համաձայնագրին համապատասխան:

 Ավիացիոն կոմիտեին ՀՀ վարչապետի կողմից ուղղակիորեն  տրվել են այդ լիազորությունները 1991 թվականին:

Ի տարբերություն ՄԱԿ-ի՝ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի հետ ՀՀ համագործակցությունը դրվելու է ավելի ամուր հիմքերի վրա, քանի որ գործելու է համապատասխան համաձայնագիր եւ բյուրոյում ՀՀ-ն ներկայացված է լինելու իր ներկայացուցչով: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի լիարժեք քննություն անցկացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մինչդեռ Չիկագոյի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ունի որոշակի պարտավորություններ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննություններ անցկացնելու մասով: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի  «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննություններ անցկացնող լիազոր մարմնի հետ մեկտեղ, որի գործառույթները ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննությունների անցկացումից բացի ընդգրկում է նաեւ թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծություն եւ ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում, Հայաստանի Հանրապետությունը  քննությունների անցկացման մասով անդամակցի տվյալ գործառույթներով զբաղվող միջազգային հեղինակություն ունեցող տարածաշրջանային մարմնին՝ բյուրոյին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարությունների ու քաղաքականութան մշակումը, ներդնումը եւ շարունակական բարելավումը: Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության անցկացումը թույլ է տալիս բացահայտել իրադարձության պատճառները եւ ձեռնարկել միջոցներ՝ դրանք ապագայում կանխելու նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով թռիչքային անվտանգության մակարդակը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովելու ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնակցությամբ:

6. Ակնկալվող արդյունքը

Վերոշարադրյալը կհանգեցնի այս մասով ԻԿԱՕ պահանջների կատարմանը եւ կնպաստի արդյունավետ կառավարմանը՝ ստեղծվելիք միջազգային կառույցում ներկայացուցիչ ունենալու փաստով:
 
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագրի վավերացման առնչությամբ չեն առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վերապահումը. կետ 14

Հայաստանի Հանրապետության վերապահումը. կետ 24
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի  N 1555 - Ա

«ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ 2006 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին»  համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ  Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

2018 թ. դեկտեմբերի 27
           Երեւան

ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի

27-ի «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային  բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» N 1555-Ա որոշման 1-ին կետում «2006 թվականի նոյեմբերի 24-ին» բառերը կարդալ «2018 թվականի նոյեմբերի 22-ին»:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

          պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը (կից վերապահումներով), օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1555-Ա որոշումը (կից ուղղումով), համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (21 մայիսի 2019 թվականի ՍԴՈ-1462):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
 
Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ