Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-221-11.07.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի օրենսգիրքը լրացնել նոր 338.2-րդ հոդվածով.

«Հոդված 338.2. Նոտարին կեղծ տեղեկատվություն կամ փաստաթուղթ ներկայացնելը

1. Նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնելը՝ անկախ արարքի նպատակից՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
 
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Սույն նախագիծը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել՝ պայմանավորված նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ փաստաթղթեր ներկայացնելը քրեականացնելու անհրաժեշտությամբ, քանի որ այդ արարքի ու դրա հետեւանքների հանրային վտանգավորությունը շատ բարձր է։

Հարկ է նաեւ նշել, որ այս օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է բավականին վաղուց եւ այդ մասին արդեն տեւական ժամանակ բարձրաձայնում են նաեւ նոտարական համայնքի ներկայացուցիչները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոտարական գործողությունները քաղաքացիական շրջանառության մասնակիցների համար առաջացնում են նշանակալից հետեւանքներ, իսկ այդ գործողություններն իրականացնելիս նոտարները հիմք են ընդունում իրենց տրամադրված տեղեկատվությունն ու փաստաթղթերը, հետեւաբար չափազանց կարեւոր է, որպեսզի օրենսդրությամբ սահմանվի նոտարին կեղծված տեղեկատվություն կամ փաստաթուղթ ներկայացնելու քրեաիրավական հետեւանք։

Ներկայացված նախագծով՝

-  Առաջարկվում է սահմանել այլընտրանքային սանկցիա (տուգանք, կալանք կամ ազատազրկում) նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ փաստաթուղթ ներկայացնելու համար։

-  Ընդ որում, «ակնհայտ կեղծ» բառակապակցությունն այստեղ նշանակում է, որ արարքը սուբյեկտիվ կողմից դրսեւորվում է դիտավորությամբ, քանի որ տեղեկատվությունը/փաստաթուղթը ներկայացնողի համար ակնհայտ է դրա կեղծ լինելու հանգամանքը։

-  Մեղքի այլ տեսակների դեպքում արարքը ենթակա չէ որակման այս հոդվածով։

-  Միաժամանակ, առաջարկվում է չսահմանել հատուկ նպատակ, քանի որ նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվության/փաստաթղթի ներկայացումն ինքնին հանրային բարձր վտանգավորության արարք է։

-  Որպես արարքը որակյալ դարձնող (ծանրացուցիչ) հանգամանք՝ առաջարկվում է սահմանել ծանր հետեւանքներ առաջացնելը։ 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հուլիսի 10-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց
 
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել  
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
10 հուլիսի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Նախագծին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- նախագծի ընդունման հիմնավորումը,
-  փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը։
Նախագծի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը։
 
Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ___ թերթ։
 
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ